Մատչելիության հղումներ

Պայթյուններ Ղրիմի Ջանկոյ քաղաքի ռազմական օդանավակայանի տարածքում․ ռուսական կողմը դեռ չի արձագանքել


Լուսադեմին մի քանի պայթյուն է որոտացել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի Ջանկոյ քաղաքում։

Տեղի բնակիչները սոցցանցերում տեղեկություն են տարածել Ջանկոյի ռազմական օդանավակայանի տարածքում բռնկված հրդեհի մասին։

"Астра"-ն տեսանյութ է հրապարակել, որում տեսանելի է պայթյուններից առաջացած հրդեհը։

Տեղական տելեգրամյան ալիքները գրում են, որ քաղաքում օդային տագնապ է հայտարարվել պայթյուններից հետո միայն։

Ռուսական կողմը դեռ ոչինչի չի հաղորդել Ջանկոյի վրա հարձակման մասին։

Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո ուկրաինական կողմը մի շարք անօդաչու սարքերի հարձակումներ է իրականացրել Ջանկոյի ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Ջանկոյ քաղաքը գտնվում է Ղրիմի թերակղզու հյուսիսում։ Ըստ ռուսական աղբյուրների՝ այնտեղ է տեղակայված Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի 39-րդ ուղղաթիռային գունդը, երեք ավիացիոն էսկադրիլիա, ինչպես նաև սահմանային ծառայության ուղղաթիռներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG